

Թբիլիսիի սուրբ Գևորգ եկեղեցին կվերաբացվի նոր տեսքով. եկեղեցու վերանորոգման ընթացքում ի հայտ է եկել մեծ հարստություն` մի քանի շերտ որմնանկարներ: Մասնագետներն այնպես են աշխատել, որ բոլոր նկարները տեսանելի լինեն: Հիշեցնենք, եկեղեցու վերանորգումը նախաձեռնել է հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը, ում այնուհետև միացել են մի խումբ հայ և վրացի գործարարներ:
Վիրահայոց Թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման եւ բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ին: Վիրահայոց թեմի մամուլի դիվանից «Ռադիոլուր»-ին հայտնել են, որ հոկտեմբերի 30-ին թեմի առաջնորդ Վազգեն եպսիկոպոս Միրզախանյանի ձեռամբ կօծվեն եկեղեցու 12 սյուները և Սուրբ Սարգիս զորավար և Սրբոց Վարդանանց խորանը: Իսկ հաջորդ օրը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիսապետությամբ և ձեռամբ տեղի կունենա եկեղեցու վերաօծման արարողությունը:Տաճարի վերաօծման արարողության շրջանկներում կբացվի նաև բարերարների ու նվիրատուների անվանական հուշատախտակ:




