

ԿԳ նախարարության պատվերով IPSC ընկերությունը 2015 թվականի մայիս-հունիս ամիսներին ուսանողների շրջանում իրականացրել է հետազոտություն՝ պարզելու ուսանողների պատկերացումները Հայաստանի կարևորագույն խնդիրների վերաբերյալ: Ըստ այդ հետազոտությունների՝ ուսանողների մեծամասնությունը Հայաստանի կարևորագույն խնդիրը համարում է գործազրկութունը, այնուհետև աղքատությունը, որից հետո արդեն անվտանգության ապահովումը, երկրի տնտեսական թերզարգացածությունը, արտագաղթը: Հետազոտությունների արդյուքները շատ հետաքրքիր են նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համար, ով այդ արդյուքներից նաև իր համար է ուշագրավ եզրակացություններ արել:
Ինչ վերաբերում է ուսանողների դիրքորոշմանը տնտեսական և ստատուսային անհավասարության վերաբերյալ , ապա ուսանողների բացարձակ մեծամասնությունը կարծում է, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 28 տոկոսը համաձայն է, որ աղքատության և անհավասարության հիմքում անարդարությունն է և միայն 12 տոկոսն է այն կարծիքին, թե աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է: Ըստ այդմ նրանք վստահ են, որ երբ երկիրը հարստանա, այդ խնդիրները ևս կլուծվեն, ներկայացնելով հետազոտության արդյուքները՝ նշեց IPSC ընկերության վերլուծաբան Սամվել Մանուկյանը:
Հաշվի առնելով այս հետազոտության արդյուքները՝ Սամվել Մանուկյանը կարծում է, որ բուհերը օետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնեն ուսանողության հասարակակագիտական գիտակցության ձևավորմանը: Այս հետազոտության արդյուքներին որոշակի եզրակացություններ է անում նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հետազոտության արդյուքները նաև փաստում են, որ ձևավորվում է ինքն իր ուժերի վրա հույս դնող սերունդ, ինչը ևս նախարարը շատ դրական է համարում: Նշենք, որ հետազոտությունը իրականացվել է մայիս-հունիս ամիսներին: Հարցմանը մասնակցել է 1221 ուսանող:




