Քաղաքական

Ի. Պոպով. Համանախագահները համակարծիք են՝ փախստականները պետք է վերադառնան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում համանախագահների միջև տարաձայնություններ չկան: ԱՊԱ գործայկալության փոխամցմամբ` ռուսաստանցի միջնորդը հայտարարել է, որ բոլոր համանախագահները համակարծիք են. փախստակաները պետք է վերադառնան իրենց հայրենի բնակավայրեր։

«Մեր այցը մոտենում է ավարտին, այն կամփոփենք հայտարարությամբ, որը կպատասխանի մի շարք հարցերի: Մենք քննարկել ենք նախագահների հանդիպման հնարավորությունը, հուսով ենք՝ այն կկայանա մինչև տարեվերջ:Մեր ամերիկացի և ֆրանսիացի պաշտոնակիցների հետ տարաձայնություններ ունենք միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ, սակայն ղարաբաղյան հակամարտության հարցում համակարծիք ենք»,- ասել է Պոպովը:

Անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտներ Շահվազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հարցին՝ Պոպովն ասել է, որ դա բավականին բարդ խնդիր է:

Back to top button