տեղադրվել է ժամը 13։24- ին
լրացվել է ժամը 17։53- ին
Խորհրդարանն այսօր սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Օրակարգի հաստատումը, ինչպես միշտ, ուղեկցվել է ոչ օրակարգային հարցերի քննարկմամբ, իսկ հիմնական քննարկումը ծավալվել է Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թ. զեկույցի շուրջ: Օմբուդսմենն այսօր պատգամավորներից թե դրվատանքի, թե քննդատության խոսքեր է լսել: Ընդդիմադիրները Պաշտպանին մեղադրել են ավելորդ զգուշավորության մեջ: Իսկ նիստերի դահլիճից դուրս, ԱԺ շենքի մոտ հավաքվել են «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամները ՝ քաղաքական պահանջներով: