Հասարակություն

Հաշվի առնելով ուղևորության պահանջարկը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կաշխատի նաև նոյեմբերի 1-ին՝ կիրակի օրը

ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ձմեռային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նոյեմբերի 1-ը (կիրակի) սահմանել է աշխատանքային օր` հարցազրույցներ անցկացնելու նպատակով: Բիզնես, տուրիստական և  ուսանողական վիզաների դիմումատուները կարող են օգտվել այս հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելելով armenia.usembassy.gov/visas.

Back to top button