
Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և կանխարգելիչ քայլերի դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: Տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:




