Գործող սահմանադրությունը կոնֆլիկտագեն է. Խոսրով Հարությունյան
Թեեւ հոկտեմբերի 10-ից արդեն մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների քարոզչության փուլը, այնուամենայնիվ, բարեփոխումների էությունը մի կողմ թողնելով «Ոչ»-ի ճակատում հավաքվածները դեռ փորձում են միմյանց հետ ունեցած խնդիրները պարզել:«Այո»-ի ճակատից էլ շատ հաճախ պատասխանում են հակադիր ճամբարից հնչող մեղադրանքներին՝ երբեմն «բացահայտելով» փոփոխությունների այս կամ այն դրույթը: ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը պատկերավոր նկարագրում է, թե չի ցանկանում «Մոսկվիչից» տեղափոխվել «Զապորոժեց»: Իսկ ՀՔԴՄ ղեկավար, պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ պնդում է, որ գործող Սահմանադրությունն է կոնֆլիկտագեն: Դա է պատճառը, որ նորանկախ Հայաստանը իր ողջ պատմության մեջ «նախագահական ընտրություններին հաջորդող հենտընտրական ճգնաժամում է»: «Այո» եւ «Ոչ»-ի ճակատներից թեմատիկ անդրադարձը՝«Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում: