Մեկնարկում է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը
Մեկնարկում է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը, որի նպատակն է զարգացնել հայ դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, խթանել ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը: Ծրագիրը զարգացնում է ոչ միայն ալգորիթմային մտածողությունը, այլ նաև աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, անգլերենի իմացությունը, շփման ունակություններրը և այլն: ԴիջիԿոդ մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականներ: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև դեկտեմբերի 15-ը: Մրցույթի նպատակներին և արդյունքներին են այսօր անդրադարձել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը: Նրանք ուրախությամբ նկատել են, որ նախորդ մրցույթում հաղթողների գերակշռող մեծամասնությունը եղել են մարզերից:
Առաջին փուլի արդյուքներն ավելի քան հուսադրող էին, ուստի մրցույթի կազմակերպիչները ձեռնամուխ եղան 2-րդի կազմակերպմանը: 2-րդ մրցույթի արդյունքներից մեծ են նաև ԴիջիԿոդի գլխավոր հովամնավոր «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանի սպասելիքները: Նա կարծում է, որ այս մրցույթը տաղանդավոր երեխաներին կօգնի նաև հետագայում մասնագիտական կողմնորոշման առումով:
Նշենք, որ ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման մրցույթը, որն առաջին անգամ անցկացվեց այս տարվա հունիսին, աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների շրջանում: Կարճ ժամանակահատվածում մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 200 աշակերտներ ՀՀ բոլոր մարզերից: