Քաղաքական

Թուրքիայի տեսչական խումբը Հայաստանում է

2015թ. հոկտեմբերի 11-ից 14-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում:

Տեսչության նպատակն է ստուգել տվյալ զորամասում ԵՍԶՈՒ պայմանագրի դրույթների համաձայն սահմանափակվող սպառազինության ու տեխնիկայի, անձնակազմի թվաքանակի, զորամասի սխեմայի և շինությունների հատակագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից տրվող ամենամյա տարեկան տեղեկատվության հավաստիությունը:

Back to top button