ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ. Սարգսյան- Ալիեւ հանդիպումը հնարավոր է աշնանը

ԵԱՀԿ- ն հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա այս աշնանը, այսօպ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, մեզ անհանգստացնում է։ Մասնավորապես՝ բռնության աճը, որը դիտորդներն արձանագրում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին»,- ասել է նա Եվրասիայի անվտանգությանը նվիրված ՀԱՊԿ մշտական խորհրդի ընդլայնված նիստում։

Զանիերն ընդգծել է, որ երկու երկրների քաղաքական ղեկավարության փոխգործակցությունը պետք է ավելի ակտիվ լինի։

«Մենք արտաքին գործերի նախարարների հանդիպում ենք ունեցել, նկատի ունեմ Մինսկի խմբի համանախագահներին։ Հնարավոր է աշնանը լինի եւս մեկ հանդիպում եւ հույս ունենք, որ հնարավոր է լինի նախագահների միջեւ հանդիպում։ Սակայն շատ կարեւոր է այդ գործընթացում ապահովել  միջազգային աջակցություն»,- ասել է Զանիերը։

Back to top button