Հասարակություն

ԵՄ-ն կօժանդակի Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը

լրացված 13.55-ին

hasmikdilanyan

Երևանում այսօր մեկնարկել է «ԱրմԹեք Կոնգրես-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների գործարար 8-րդ  համաժողովը:  ԱրմԹեք-ն այս տարի նշանավորվում է վերազգային կազմակերպությունների բարձաստիճան ներկայությամբ: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել «Մայքրոսոֆթ»-ի կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը: Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, դեսպաններ: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարել է, որ  2016թ ԵՄ-ն սկսելու է  օժանդակել Հայաստանի մասնավոր հատվածի զարգացմանը՝ տրամադրելով ավելի քան 23 մլն եվրո:

 

 

ՏՏ  այն միակ ոլորտն է, որը զարգանում է՝  հաշվի չառնելով ճգնաժամերն ու փակ սահմանները: 2008-2014թթ ընթացքում  ոլորտը գրանցել է շուրջ 20 տոկոս աճ: Աշնան երկրորդ ամիսը Հայաստանում  տեղեկատվական է, այսօր Երևանում մեկնարկեց «ԱրմԹեք Կոնգրես-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների գործարար 8-րդ  համաժողովը: Այս տարի համաժողովի ընթացքում քննարկվելու են  հետևյալ թեմաները` բարձր տեխոնոլգիաները Հայաստանում, վերջին զարգացումները և հաջողբած պատմություններ, Սթարթափ աքսելերացի և տարածաշրջանային զարգացում, կրթություն, հետազոտութուն և մասնագիտական զարգացում:

«ԱրմԹեք»-ից սկիզբ են առել մի շարք կարևոր նախագծեր,- տեղեկացնում են կազմակերպիչներն ու  որպես հաջող ված նախագիծ հիշեցնում են  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի  գաղափարն առաջացել է հենց համաժողովի  ընթացքում:

«Հայաստանի գործարար միջավայրը բարենպաստ է ՝ օտարեկրյա ներդրումների կատարման համա»,- ասում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ու նոր ֆինանսական միջոցների ներգրավման մասին հայտարարում՝ 2016թ  Եվրամիությունը Հայաստանին ֆինասական նոր աջակցություն է ցուցաբերելու՝ տրամադրելով ավելի քան 23 մլն եվրո : Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ ԵՄ դեսպանը հայտարարեց.«Ինձ համար շատ հաճելի է  հատկապես այս իրադարձության ժամանակ ներկայացնել Եվրոպական միությունը, որովհետև ԵՄ-ն ցանկանում է մասնակցություն ունենալ Հայաստանի ավելի լավ ապագայի կերտմանը: Եվ ներդրումներ անելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում դա հենց Հայաստանի համար լավագույն ապագա ապահովելն է»:

ԵՄ դեսպանն ընդգծեց, որ սա Հայաստանի զարգացման հեռանկարի առումով լավագույն ոլորտն է` ունենալով շատ մարտահրավերներ, սակայն, լինելով շատ խոստումնալից:

Պյոտր Սվիտալսկու խոսքով,  հաջողության հասնելու համար Հայաստանը երկու կարևորագույն պահանջներ պետք ապահովի: Առաջինը փայլուն գաղափարներ ունեցող երիտասարդների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելն է: «Նրանք այստեղ շատ-շատ են և նրանք պետք է հայրենիքը տեսնեն որպես այդ հնարավորության վայր»,- հավելեց ԵՄ պաշտոնյան:

Էկոնոմիայի  նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ կառավարությունը Հայաստանը ապագայում տեսնում է որպես զարգացած ու գիտելիքահեն տնտեսություն և առաջատար նորարարական ու տենխոլոգիական տնտեսություն ունեցող երկիր.«որն առաջարկում է  տեղական ու միջազգային շուկաներում մրցունակ արտադրանք»:

Այս  տարի առաջին անգամ հոկտեմբերի 14-ին Արցախում  հատուկ տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված  նիստ կանցկավի, բացի այդ, կանցակվի նաև  երկու զուգահեռ միջոցառում` նվիրված նորաստեղծ կազմակերպություններին և մաքուր տեխնոլոգիաներին: Իրենց ծրագրերը Վենչուրային ֆորումին կներկայացնեն 25 նորաստեղծ կազմակերպություններ:

Back to top button