Հասարակություն

Այսօր Դավիթաշենը տոնում է իր 75- ամյակը

alisagevorgyan

 

Դավթաշեն վարչական շրջանում այսօր  կարելի է ասել եռատոն էր: Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշակոթողի բացում, վարչական շրջանի և Ֆրանսիայի Անտոնի քաղաքների միջև բարեկամության հուշագրի վավերացում,  Դավթաշենի հիմնադրման 75-ամյակ:

1939 թվականին, երբ Հայաստանը մեծ շուքով տոնում էր   ազգային էպոսի1000-ամյակը, ընդամենը մեկ տարի առաջ հիմնադրված ու ապարանցիներով բնակեցված գյուղը հայկական  էպոսի ամենասիրելի հերոսի ՝ Դավթի անունով կոչվեց Դավիթաշեն:

Դավիթաշենի տոնական միջոցառումներն այսօր կազմակերպվել էին խորհրդանշական վայրում՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում, որտեղ բացվեց նաև Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված նոր հուշակոթող:

Back to top button