Հայաստան կժամանի Մայքրոսոֆթի կորպորատիվ փոխնախագահը
Հոկտեմբերի 12-ին Երևանում, իսկ 14-ին Ստեփանակերտում արդեն ութերորդ անգամ մեկնարկելու է «ԱրմԹեք Կոնգրես-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների գործարար համաժողովը: «ԱրմԹեք»-ից սկիզբ են առել մի շարք կարևոր նախագծեր,- հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն ու հիշեցրել՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գաղափարն առաջացել է հենց հոմաժողովի ընթացքում, շուտով կյանքի է կոչվելու Ջրվեժ ինժեներական քաղաքը»: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ԱրմԹեք-ն այս տարի նշանավորվում է վերազգային կազմակերպությունների բարձաստիճան ներկայությամբ: Նրա տեղեկացմամբ` Հայաստան կժամանի Մայքրոսոֆթի կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը:
Հագեցած ամիս՝ Հայաստանի բարձր տեխոնոլոգիաների համար: Մեկ շաբաթ առաջ մեկնարկեց ամենամյա Դիջիթեք ցուցահանդեսը , որն այս տարի աննախադեպ՝ 45 հազար այցելու է ունեցել: Դիջիթեքին հարջոդեց Հայաստանի տեղակատվական տեխնոլոգիաների եվրոպական ավտոարշավը, որը կտևի մեկ ամիս: Երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին մեկնարկելու է «ԱրմԹեք Կոնգրես-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների գործարար համաժողովը: Այն հայրերս անվանում ենք «Մինի Դավոս.: «ԱրմԹեք»-ից սկիզբ են առել մի շարք կարևոր նախագծեր,- հայտարարում է էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն ու հիշեցնում՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գաղափարն առաջացել է հենց հոմաժողովի ընթացքում, շուտով կյանքի է կոչվելու Ջրվեժ ինժեներական քաղաքը»:
Բարձր տեխնոլոգիաների ու հեռահադորդակցության ոլորտի պատասխանատուներն ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները միակարծիք են՝ փոքր երկիր ու գրեթե փակ սահմաններ ունեցող Հայաստանը կարող է միայն այս ոլորտում առանց դժվարությունների հաջողության հասնել:
Թոնի Մորոյանը ԱրմԹեք համաժողովի համահիմնադիրն է, այսօր՝ արդեն տարիների հեռվից հպարտությամբ է ընդգծում՝ 15 տարվա ընթացքում Հայասատանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում կարողացավ հասնել այն հաջողությանը, ինչին Հնդկաստանը հասավ 80 տարիների ընթացքում:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծում է այս համաժողովը կարևոր է, քանի որ անցկացվելու է երկու քաղաքներում՝ Երևանում և Ստեփանակերտում, որտեղ հոկտեմբերի 14-ին հատուկ նիստ է անցկացվելու: Բացի այդ, այս տարի չնայած հիմնական շեշտը դրվել է ինֆորմացիոն տեխնոլոգիաների վրա, ընդգրկել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Բացառիկ է նաև այս տարվա հյուրերով: Հայաստան է ժամանելու Մայքրոսոֆթի կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով, համաժողովի շրջանակում ասելիք ունի թե՛ մասնավոր հատվածը, թե՛ կառավարությունը: Նա կարծիքով, ԱրմԹեքի ամենակարեւոր գործառույթն այն է, որ սա հարթակ է, որի միջոցով մենք ներկայանում ենք միջազգային տեխնոլոգիական հանրությանը»,- կարծում է Մուսայելյանը:
«ԱրմԹեք 2015» համաժողովը մեկնարկելու է հոկտեմբերի 12-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում: