Սպորտ
ՖԻՖԱ-ի կոմիտեն 90 օրով հեռացրել է Բլատերին եւ Պլատինիին
ՖԻՖԱ-ի կոմիտեն կազմակերպության ղեկավար Զեպպ Բլատերին և ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիին ժամանակավորապես հեռացրել է պարտականությունների կատարումից: Պատժի ժամկետը 90 օր է:
Բլատերը ծրագրում էր զբաղեցնել պաշտոնը մինչև 2016 թվականի փետրվարի 26-ը, մինչև կառույցի նոր ղեկավարի ընտրությունները: Դե իսկ Պլատինին համարվում էր ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնի համար հիմնական թեկնածուն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն ամիսներ առաջ հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի մեջ: