

Այս տարվա սեպտեմբերին Տավուշի մարզի մի շարք համայնքներում հակառակորդի արձակած գնդակներից տուժած բնակիչների կրած վնասների փոխհատուցման նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից մարզպետարանին տրամադրել է շուրջ 66 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ, չաշխատող անձին նույնպես նպաստ կնշանակվի: Մայրության նպաստը նշանակվում և վճարվում է, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:
Մայրության նպաստը նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել ինչպես շահառուն` նպաստի իրավունք ունեցող կինը, այնպես էլ այլ անձ: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ այն դեպքի, երբ հղի կինը նախածննդյան հսկողության վաղ հաշվառման է կանգնել մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը:
Մեկ այլ դեպք նույնպես ընդգծված է, երբ դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածը ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:




