ԿարևորՔաղաքական

Հաշվետվություններ, ԱԺ դահլիճում՝ ԿԲ- ի, ԱԺ սրահում՝ ԵԽԽՎ պատվիրակության

lusinevasilyanlenabadeyan

2015 թ. կանխատեսվում է ապրանքների և ծառայությունների արտահանման աճ 7-9% միջակայքում, ապրանքների և ծառայությունների ներմուծման նվազում 4-6% սահմաններում, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների կրճատում  մինչև 30%. սրանք  Կենտրոնական բանկի կանխատեսումներն են և տեղ են գտել գլխավոր դրամատան 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրում, որն  այսօր քննարկվում էր խորհրդարանում:

Խորհրդարանն այսօր նաեւ քննարկել է ԿԲ 2014թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման  հաշվետվությունը։ Երկու փաստաթղթերի առանցքում էլ  նույն հարցն է՝ գնաճի միջավայրն ու գնաճային սպասումները:  Գնաճի թեման բանավեճի առիթ է դարձել ԱԺ նիստերի դահլիճում, իսկ դրանից դուրս կրքերը թեժացել են խորհրդարանական դիվանագիտության  արդյուքների  շուրջ. ԵԽԽՎ հերթական նստաշրջանից հետո դրանք  ամփոփել են հայկական պատվիրակության անդամները: «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրով Բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի աղմկահարույց զեկույցը պատշաճ պատասխան է ստացել հայկական պատվիրակության կողմից, ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը:

Back to top button