Հասարակություն

Գարո Փալյանի ակնկալիքները՝ Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից

arminegevorgyan
Թուրքիայում առաջիկա ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել կուսակցության պատգամավորների թեկնածուների ցանկը։ Քրդական կուսակցությունը Ստամբուլից կրկին պատգամավորի թեկնածու է առաջադրել հայ գործիչ Գարո (Կարապետ) Փայլանին։ Գարո Փայլանը առաջադրվել է անցողիկ տեղում։ Նշենք, որ 2015-ի հունիսի 7-ի ընտրություններում պատգամավոր է դարձել եւ արդեն հասցրել է հայ համայքնի եւ քրդական հարցի կարգավորման մեջ կարեւոր քայլեր իրականացնել։

 

Հունիսին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված հինգ հայ թեկնածուներից երեքը հաղթահարեցին անցողիկ շեմը: Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանում 1960 թվականից ի վեր հայ պատգամավորներ չէին եղել: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) կողմից առաջադրված Գարո Փայլանը ընտրություններից հետո հայատարեց, որ ժխտողական քաղաքականության դեմ պայքարողներից մեկն է լինելու։

Ասաց, որ մի շարք խնդիրներ կան, որոնց միասին պետք է անընդհատ բարձրաձայնվի, բայց կարևոր կիզակետում գտնվում է  Ցեղասպանության խնդիրը: Գարո Փալյանը ասել է, որ ունենք, մշակութային մեծ կորուստ ունենք, որն առ այսօր փոխհատուցված չէ:  Պատգամավորը սակայն նշում է, որ բոլոր խնդիրների լուծման համար հայերը  միայնակ պայքարելով չեն կարող հաջողության հասնել:

«Մեր կուսակցության սկզբունքներից է, որ այս խնդիրների համար պայքարենք այլ ազգերի հետ միասնաբար: Բայց, բնականաբար, ես անձնապես իմ պայքարը կտանեմ»: Ռադիոլուրի հետ զրույցում հայ պատգամավորը վերապահումով է մոտենում այն մտքին, որ Թուրքիայի խորհրդարանում  հայտնված հայ պատգամավորները կարող են գործել միասին, քանի որ նրանք հակադիր քաղաքական դաշտերից են:

Արդյոք հայ ազգի գործիչը կկարողա կյանքի կոչել իր գաղափարները դեռևս պարզ չէ, քանի որ  նոյեմբերի մեկին Թուրքիայում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն ասել  էր, որ ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին այդպես էլ չհաջողվեց կառավարություն ձևավորել։

Իսկ ընդդիադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդին նույն լիազորությունների հանձնումը ժամանակի կորուստ է, հետևաբար, ըստ Սահմանադրության, իր որոշմամբ նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն երկրում: Նկատեք, որ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել կուսակցության պատգամավորների թեկնածուների ցանկը և  Գարո Փայլանը առաջադրվել է անցողիկ տեղում։

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ պատգամավորը արդեն հասցրել էր  հայ համայքնի եւ քրդական հարցի կարգավորման մեջ կարեւոր քայլեր իրականացնել։ Գարո Փալյանը Ռադիոլուրի հետ զրույցում նշում  է, որ նոյեմբերի ընտրությունների ելքը չի կարող կանխատեսել, քանի որ այս երկու ամիսների ընթացքում քաղաքակական պրոցները այլ զարգացում են ստացել:

«Այն  ընտրությունների ժամանակ քաղաքական իրավիճակը այսքան լարված չէր: Մենք պետք է ամեն ինչ անենք,որ իրավիճակւ շտկվի`բախումները դադարեն ու դեմոկրատական գործընթացներ սկսվեն,այլապես այլ սցենարներ կարող են զարգանալ»:

Նկատենք, որ Թուրքիայի խորհր­դա­րա­նում հայ պատգամավորներ ու­նե­նա­լը թուր­քա­կան պետությունը կա­րող է ի շահ ի­րեն ծա­ռա­յեց­նել՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ու կա­ռույց­նե­րին ցույց տա­լու, որ երկ­րում դրա­կան փո­փո­խու­թյու­նե­րը շա­րու­նակ­վում են:

Back to top button