Երեխաների իրավուքները պաշտպանված են միայն թղթի վրա. Save the children
«Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունն այսօր ներկայացրել է իր կողմից իրականացված «Երեխայի իրավունքների կարգավիճակի վերլուծության» արդյուքները: Կարևորելով վերլուծության իրականացումը՝ «Սեյվ դը չիլդրեն»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօերն Արսեն Ստեփանյանը նշել է, որ այն հնարավորություն է տալիս տարեկան կտրվածքով հասկանալու որոնք են հիմնական խնդիրները և ինչ հաջողություններ ունենք: Ներկայացնելով վերլուծության արդյուքները՝ Արսեն Ստեփանյանը խնդիրներից առանձնացրել է դեմոգրաֆիական, ոչ բավարար ֆինանսավորման, համընդհանուր աղքատությունը, աշխատանքի և սովորելու իրավունքը, երեխայի կարծիքի հետ հաշվի չնստելը և այլն: Միջոցառմանը ներկա են եղել պատկան պետական կառույցների, միջկառավարական, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մեկ այլ օրինակ: Աշխատանքային նոր օրենսգրքով 16-18 տարեկան երեխաները շաբաթական մինչև 36 ժամ աշխատելու իրավունք ունեն: Մյուս կողմից մենք ունենք հանրակրթության մասին օրենք, որով անցում ենք կատարում 12-ամյա կրթության: Այստեղ ևս ունենք երեխաների իրավունքների բախում:
Արսեն Ստեփանյանը խնդիրներից առանձնացրեց նաև երեխայի կարծիքի հետ հաշվի չնստելը, որով ևս ըստ էության ոտնահարվում են երեխայի իրավուքները:
«Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության երեխաների և երիտասարդների ակտիվ խմբի անդամ Լյուդվիգ Արամյանն իր հերթին անդրադառնալով երեխաների իրավուքներին և դրանց պաշտպանությանը, նկատեց, որ այդ իրավունքները պաշտպանված են միայն թղթի վրա:
Նշենք, որ «Երեխայի իրավունքների իրավիճակի վերլուծությունը» արժեքավոր փաստաթուղթ է գործընկերների, կառավարության, դոնորների և քաղաքացիական հասարակության այլ դերակատարների հետ աշխատանքները համակարգելու, ինչպես նաև կառավարման տարբեր մակարդակներում քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանն աջակցելու համար: