Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսը զորակցություն է հայտնում Հայոց բանակին

Շվեյցարիա կատարած պաշտոնական այցի ժամանակ տեղեկանալով Արցախի եւ հայ- ադրբեջանական սահմանում բախումների եւ զոհերի մասին՝ Մեծն Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին։

«Խոր ցավով տեղեկացանք մեր զինվորների մահվան մասին։ Նրանց ընտանիքներին կհայտնենք մեր խորը ցավակցությունը եւ հայրական սերն ու օրհնությունը։ Մեր զինվորները հերոսներ են ու նահատակներ, որովհետեւ նրանք հայրենիքի, մեր անկախության եւ իրավունքների համար թափեցին իրենց արյունը։  Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում մեր քաջարի բանակին։ Հայոց բանակը մեր հայրենիքի անվտանգության եւ անկախության երաշավորն է։ Հզոր բանակը նշանակում է հզոր հայրենիք։ Վստահ ենք, որ քաջ զինվորները վերանորոգ մարտունակությամբ կձախողեն Ղարաբաղի հողային տարածքին մոտենալ փորձող ծշնամու բոլոր ճիգերին»,- ասել է Արամ Ա վեհափառը։

Back to top button