Պետությունը կաջակցի անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին
«Երևանի կենտրոնի կառուցապատման մասին» օրենսդրական կարգավորումից մինչև խաղողի մթերման խնդիրներ: Կառավարությունն այսօր հերթական նիստն է անցկացրել: Գործադիրը հաստատել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին » օրենքի նախագիծը, « ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա իրականացման 2015-2018թթ միջոցառումների ծրագիրն ու ոչ միայն: Կառավարության որոշմամբ, այսուհետև սոցիալապես անապահով ընտանիքների լավագույն ուսանողները ուսման վարձի փոխհատուցում կստանան ոչ թե երկրորդ, այլ՝ առաջին կուրսից: Կառավարությունը որոշել է վեց ամսով էլ երկարաձգել անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելը:
«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը մի քանի տարվա աշխատանքից հետո ի վերջո պատրաստ է: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հավաստմամբ, այն մշակվել է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ու մասնագետների առաջարկով: Մասնագետները հավաքվել, քննարկել ու պարզել են, որ քաղաքաշինության ոլորտում կիրառվող ստանդարտ Երևանի կենտրոնի խնդիրները լուծելու համար բավարար չէ: Երևանի կենտրոնի կառուցապատումն այսուհետ օրենսդրությմաբ կկարգավորվի:
Այն մի քանի պարտադիր պայման է ներառում: Քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ, Երևանի փոքր կենտրոնի համար առանձին քաղաքաշինական փաստաթուղթ ունենալը պարտադիր է: Պարտադիր է նաև Կենտրոնի կառուցապատման ռազմավարությունը, որը պետք է հաստատի ՀՀ կառավարությունը: Կառուցապատողը պարտավոր է ունենալ նաև Կենտրոնի մանրամասն գոտևորման նախագիծը: Սա էլ պետք է Երևանի ավագանին հաստատի: Օրենքը նաև հնարավորություն է տալիս Երևանի կենտրոնը բաժանել մի շարք ենթագոտիների՝ ազգային, քաղաքային ու պահպանվող լանդշաֆտների ենթագոտիների: Սա մայրաքաղաքի կենտրոնին հնարավորություն կտա, որպեսսզի ավելի հավասարակշռված կամ համաչափ զարգանա: Օրենքի նախագծում մի նորույթ էլ է ընդգրկված: Առաջին անգամ Հայաստանում կներդրվի ապահովագրության իսնտիտուտը: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի խոսքով,
«Ապահովագրության ինստիտուտը վաղուց պահանջված բայց մեր օրակարգում դեռևս չլուծված խնդիր է: Օրենքը նաև բարձարցնելու է պատասխանատվությունենրը, տուգանքները, այստեղ կատարված օրինախախտումների նկատմամբ, ինչպես նաև սահմանելու է այլ չափորոշիչներ, հողամասերի աճուրդների կամ վարձակալության մեկնարկային գների մասով: Օրենքը նաև պարտադրելու է, որպեսզի այս հատվածի համար մենք վերջապես ունենանք քաղաքաշինական կանոնադրություն»:
«Ինչպես են կարգավորվելու տարածքի կառուցապատման ու հարակից շենքերի լուսավորության հարցերը»,- էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հարցին ի պատասխան, քաղաքաշինության նախարարը վստահեցրեց, որ կանաչապատման խնդիրը շատ լուրջ է դրված, փոխհատուցման մեխանզիմներն են խստացված:
Նախագծի իրականացման գումարի հետ կապված էլ հաշվարկները տարբեր են: Քաղաքաշինության նախարարը վարչապետին վստահեցրել է, որ 174 մլն դոլար է անհրաժեշտ, մինչդեռ Երևանի քաղաքապետի կարծիքով, 4 անգամ ավելի շատ ֆինանսներ են պահանջվելու:
Նարեկ Սարգսյանը, վարչապետի դիտարկմանն ի պատասխան ասաց, որ կառավարությունը հստակ հաշվարկման կարգ ունի, որով էլ կատարվում է հաշվարկը: Ի դեպ, կառավարությունը մոտավորապես 60 մլն դրամի չափով է մասնակցելու նախագծին:
Նախկին քաղաքպետ Գագիկ Բեգլարյանը չի կարդացել «Բազմաբնականան շենքերի մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխությունները: Կարծում է, որ այդ օրենքում էլ փոփոխությունների անհրաժեշտություն կա: Նախարարը խոստացավ, մեկ անգամ ևս մանրամասն ուսումնասիրել: Նախագծի ներկայացման շուրջ քննարկումներ ծավալվեցին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը դրանց կողմնակիցն է.«Ինչքան կարծիքներ կան ներառվեն, որ բացթողումները ինչքան հնարավոր է վերացնեն»:
Կառավարության որոշմամբ, այսուհետ զբոսաշրջային տների միջոցով հյուրանորցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերն այսուհետ ընտանեկան ձեռնարկատիրական սուբյեկտ կհամարվեն: ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ընդգծմամբ, բիզնեսով հիմնական ընտանիքի անդամներն են զբաղվում, ուստի և նրանք էլ պետք է հարկային արտոնություններ ունենան:
Պետությունը կաջակցի անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին՝ բարձրագույն կրթություն ստանալու հարցում
Գործադիրն այսօր հաստատեց նաև նախորդ շաբաթ կառավարության նիստի օրակարգից հանված նախագծերից մեկը՝ անապահով ընտանքիների առաջին կուրսերի ուսանողներին վարձավճարի փոխհատուցման մասին է խոսքը: Կրթության ու գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի ներկայացրած նախագծով, սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողները ուսման վարձի փոխհատուցում կստանան արդեն առաջին կուրսից: Մինչ այժմ, հիշեցնեմ, փոխհատուցումը սկսվում էր երկրորդ կուրսից:
Փոփոխությունը կարևոր է համարում վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, տարեկան մոտ 350 առաջին կուրսի ուսանող հնարավորություն կունենան իր բարձարագույն կրթությունը ստանալ պետության աջակցությամբ:
«Հատուկ ուզում եմ շեշետել, որ այս որոշումը մեր ընդհանուր քաղաքականության մասն է, որի վերջնանապատակը մեր լավ ուսանողներին բարձարագույն կրթության մատչելիության ապահովումն է: Այդ նպատակին հասնելու ճանապարհին մենք օրենքով ամարագրել ենք ուսման զեղչերի համակարգ՝ սոցիալապես ամենախոցելի ընտանիքների ուսանողների համար: Օրենքով սահմանվել է նաեւ բուհերի զեղչային ֆոնդի նվազագույն ծավալը, որի միջոցները կուղղվեն ուսանողներին աջակցություն ցուցաբերելուն»:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց նաև արտոնյալ ուսանողական վարկերի մասին նույնպես: Այսօր հաստատվեց նաև «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունն ու դրա իրականացման 2015-2018թթ միջոցառումների ծրագիրը»:
Խաղողի մթերման գործընթացը՝ կառավարության ուշադրության կենտրոնում
Խաղողի մթերման գործընթացը նույնպես կառավարության ոշադրության կենտրոնում է: Չնայած այս թեմայով կառավարության նիստի օրակարգում որևէ հարց ներառված չէր, այդուհանդերձ, վարչապետի հարցադրումներին ի պատասխան, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձավ նաև այս խնդրին: Նախարարի խոսքով, խաղողի մթերման աշախատանքերն ընթացի մեջ են, Մթերող 49 կազմակերպությունենրից 32-ն արդեն սկսել են մթերման աշխատանքները,բացառությամբ Վայոց Ձորին, որտեղ մթերման աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի մեկից: Տավուշի մարզում նույնպես մթերման աշխատանքերն ընթացքի մեջ են , հինգ ընկերությունից երեքն արդեն սկսել են աշախատանքները , երկուսն էլ կսկեն մթերել առաջիկա 2-3 օրերի ընթացքում:
Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ մթերող ընկերությունները ֆինանսական խնդիրներ ունեն, որոշները՝ չիրացված ապրանք: Սակայն բոլորն էլ այն կարծիքին են, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես :