Հասարակություն
ՄԻ պաշտպանը հանդիպել է Սմբատ Հակոբյանի հետ
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի հետ՝ փորձելով ճշտել՝ արդյոք, տուժողը դժգոհություն ունի իրավապահ մարմիններից»,- այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում Ինքնիշխանության երթի ժամանակ դաժան ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:
Կարեն Անդրեասյանի խոսքով, ազատամարտիկին առաջարկել են՝ իրավապխահներից դժգոհություն ունենալու դեպքում դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Գրասենյակը վարույթ կհարուցի ու համապատասխան քայլեր կձառներակեն: Այժմ, սակայն, հետևում են զարգացումներին՝ դատապարտելով կատարվածը: