Հասարակություն

«Հոս տեղ զգում ես, որ հայ ես».Հունաստանից հայրենիք վերադարձած վարպետ Մանուկի պատմությունը

hasmikdilanyan
Վերադարձ հայրենիք՝ տասնամյակներ անց: Մեր հերոսը Հունաստանից  Հայաստան տեղափոխված գործարար է, ով չնայած այլ երկրներում ապրելու հնարավորություն ուներ, սակայն, նախընտրեց Երևանն ու Հայաստանյան դժվարությունները: Լիաբանան, Կանադա, Հունաստան, Հայաստան. Մանուկ Աղազարյանն իրեն հանգիստ ու ապահով է զգում միայն հայրենիքում: Ու մինչ մեր հայրենակիցներից շատերը հեռնաում են Հայաստանից, Մանուկն  արտասահմանում գտնվող իր ընկերներին կոչ է անում վերադառնալ, ապրել ու աշխատել հայրենիքում:

 

 

Ապրել, թերկուզ և  գոյատևել Հայաստաում ու ամենակարևորը հարմարվել նորանկախ հայրենքի դժվարություններին:  Լիբանան Կանադա Հունաստան ու Հաայստան : Արդեն երկու տարի է, ինչ   Մհեր Մկրտչյան փողոցի մի փոքրիկ անկյունում հանգիստ ու ամենակարևորը ապահով աշխատում   է զրուցակիցս՝    Մանուկ Աղազարյանը: Մհեր Մկրտչյան 6 հասցե՝ կոշիկի ու  կաշվե իրերի վերանորոգման փոքրիկ կետ: Մանուկի ձեռքում նոր շունչ  է ստանում կաշվե  իրերից պատրաստված ցանկացած իր: 18 տարի շարունակ  բեյրութահայ ու Հունաստանում բնակվող զրուցակիցս  ընտանիքի հետ իր հանգիստն անցկացրել է  հայրենիքում:

18 տարի շարունակ Երևանից Աթենք  է վերադարձել՝ հստակ գիտակցմամբ՝ մի օր անպայման վերադառնալու է՝  մշտական բնակության: Արդեն երկու տարի է, որ Մանուկ Աղազարյանը Երևանում է՝  վրացահայ կնոջ, Կանադայում ծնված երկու դուստրերի հետ:

Աթենքը վերջնականապես լքելու պատճառն իհարկե  Հունաստանի տնտեսական ծանր վիճակն էր: Հատկապես, որ երեխաներն արդեն մեծացել էին:  Հայաստանում ապրելու կամ չապրելու մասին խոսք չի էլ եղել, ամեն ինչ կանխորոշված էր,  երեխաներն արդեն հարմարվել են.

«Շատ գոհ են, արդեն իրենք են ինձի ստիպում, որ հոս մնամ: Շատ են սիրում իրենց Հայաստանը, հայրենիքը: Չեմ ուզում, որ երեխաներս օտարության մեջ մեծանան: Ես 18 տարի ապրել եմ Հունաստանում, այժմ աղջիկներիս բերի ու եկա Հայաստան»:

Մանուկը կաշվե իրերի ՝ կոշիկների ու  ոչ միայն  վերանորոգմամբ   18 տարի Հունաստանում  է  զբաղվել:  Կանադայում բնակվելիս տեսել է, որ կոշկակարները այցեքարտեր են բաժանում, սա գովազդի յուրօրինակ տարբերակ է, ինքն էլ նախ Աթենքում, հետո արդեն Երևանում է փորձը կիրառում: Հաճախորդների պակաս արդեն չունի,   գովազդի՝  ընտրած տեղական արդյունք տալիս է

«Փառք Աստծո, գործերը կամաց-կամաց ավելի լավ են գնում: Հաճախորդները միշտ գալիս են, և նույն հաճախորդները նորեն գալիս են, և ուրիշներուն են ուղարկում: Այցեքարտեր նորից բաժանում եմ, հազար հատ նորեն պատվիրած եմ, մի քանի օրից  պիտի գնամ, բերեմ: Ավտբուսների մեջն ալ եմ դնում, որ գնում գալիս եմ, երկու հատ դնում եմ: Ռեկլամը օգնում ա: Զանգում են, հարցնում են, կան, որ հեռվից գալիս են: Աշտարակից ունեմ հաճախորդ»:

Մանուկն ինքն իր ձեռքով է  վերանորոգել վարձակալած արհեստանոցը, նեղլիկ  սենյակում  կարգուկանոնով դասավորել է Աթենքից Երևան հասցրած  հաստոցները:  Դրանց մի մասը, շատ ծանր լինելու պատճառով, Հունաստանում է թողել: Կոշիկների վերանորոգում,  լայնացնում, նեղացնում,  ձևաուգունափոխում, կրունկների կարճացում: Այն ծառայությունները, որոնք մատուցում է Մանուկը, դժվար է մի քանի բառով թվարկել:  Իր կատարած աշխատանքի որակի վրա վստահ է ու լավատես.

«Ես գույնը փոխել եմ, որ Հայաստանում մեկը չի անում, զամշի գույնն եմ փոխել, սրճագունից արել եմ սև:  Կոշիկները լայնանցում ենք, վերի մասը, տակի մասը: Կնիկներուն կոշկիները, որ ունեն կոճեր, ոսկոր, որ աճում է, նորեն սարքեր եմ բերել , որ դնում ենք, ոսկորին տեղը բացում»:

Մանուկի շրջապատում շատերն Էին  ասում՝  Հայաստանում դժվար է բիզնեսով զբաղվելը, ավելի լավ է ուրիշ երկրում ապրել: Զրուցակիցս, սակայն, չլսեց շրջապատին ու  արդեն երկու տարի է աշխատում է հայրենիքում: Հարկային մարմինների  հետ կապված դժվարությունների, աշխատանքի խոչընդոտներ երկու տարվա մեջ չեն եղել: Յուրաքանյչուր  ամիս 6500 դրամ վճարում է ու հանգիստ աշխատում: Հայաստանից գոհ է, քանի որ  հենց սկզբից որոշել էր, որ  հայրենքում պետք է ապրի,  անհրաժշետության դեպքում նաև գոյատևի ու հարմարվի կյանքի դժվարությունների հետ:

Լիաբանան, Կանադա, Հունասատն ու Հայաստան, որտեղ է ամենապահովն իրեն զգում զրուցակիցս.

«Հայաստան: Ես զգում եմ, որ իմ հայրենիքս է, որ իմ ոտերիս տակի հողը ամուր է, հոս տեղ զգում ես, որ հայ ես: Ճամփաներով, որ քայլում ես, զգում ես, որ հայ ես, ոչ մեկ չի ասում, դուն ուրդեղեն ես, կամ չի ասում, ինչ ես անում ստեղ: Իմ երկիրս ա, շատ ուրախ եմ, էստեղ ավելի հանգիստ եմ: Մեկը, որ ստեղ տուն ունի, շատ հանգիստ ա: Ստրես չկա: Ես հիմա երկու տարի է, ստեղ եմ, ես ճնշումի հիվանդ եմ, Հունաստանում ճնշումս միշտ բարձր էր, փառք Աստծու, էստեղ, որ ստրեսը չկա, ճնշումս էլ շատ հավասարված ա»:

Զրուցակիցս Հայաստանից հեռացողներին առաջարկ, հորդոր ու կոչ ունի.

«Առաջարկում եմ, որ  վերադառնան հոս, գործ դնին, որ ժողովուրդն աշխատի, ես ալ շատ –շատ եմ լսել  հայաստանցիներից, որ արդեն օտարության մեջ են: Ես հայաստանցի չեմ, բայց ուզում եմ իմ հայրենիքի մեջ ապրեմ, և եկել եմ՝ վերջնական ապրելու, մենք 18 տարի առաջ տուն ենք գնել հոս-տեղը և եկանք հաստատվեցանք»:

Իսկ ինձ  մնում է մեկ անգամ ևս հիշեցնել  լիբանանահայ Մանուկ Աղազարյանի փոքրիկ , բայց խնամքով դասավորված արհեստանոցի հասցեն՝ Մհեր Մկրտչյան 6՝ էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց:

Back to top button