Քաղաքական
Հանդիպել են ՀՀ և Ղրղզստանի ԱԳ նախարարները
Սեպտեմբերի 14-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։
Նախարարները հանգամանալից զրույց են ունեցան երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։
Հանդիպման օրակարգում են եղել ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։