ԿարևորՔաղաքական

Արցախում վաղը ՏԻՄ ընտրություններ են. աշխարհի ամենաերիտասարդ ավագանին կձեւավորվի այստեղ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Վաղր Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունններ են տեղի ունենալու: Դրանք նախատեսված են Արցախի 207 համայնքներում: Ոստիկանության տվյալների համաձայն՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 94 241 ընտրող:

 

Այս ընտրություններն առանձնանում են թեկնածուների առատությամբ:  Համայնքապետի 144  տեղին հավակնում են 240 թեկնածուներ, որոնցից 126-ը համայնքի գործող ղեկավարներն են: Քվեարկությունից մեկ օր  առաջ ինքնաբացարկ է տվել գրանցված թեկնածուներից հինգը:

Ստեփանակերտի   քաղաքապետի թեկանծուները երկուսն են՝գործող քաղաքապետ ինքնաառաջադրված Սուրեն Գրիգորյանը, ով Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է, և կոմունիստական կուսակցության կողմից առաջադրված  բանաստեղծ Արիս Գրիգորյանը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում վերջինս չթաքցրեց, որ ընտրվելու դեպքում նախևառաջ սկսելու է քաղաքի կարիքներն ուսումնասիրել։

Գործող քաղաքապետ և թեկնածու Սուրեն Գրիգորյանն իրեն, բնականաբար, ավելի հաստատուն է զգում և  չի թաքցնում որ այսօրվանց արդեն մտածում է այն  առօրյա հարցերի մասին, որ պետք է լուծի վերընտրվելու դեպքում:

Նախընտրական ծրագրերի մասին:  Արիս Գրիգորյանի նախընտրական ծրագրի դրույթները համահունչ են կոմկուսի  ծրագրային դրույթներին:

Գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում իր ծրագրերից առանձնացրել է Ստեփանակերտի  գլխավոր հատակագծին առնչվող անելիքները, քաղաքի  կենտրոնի կառուցապատման հարցը,  նախադպրոցական հիմնարկների խնդիրը:

Հետաքրքիր պատկեր է ավագանու  ընտրություններում: Ստեփանակերտի ավագանու 15 անդամի տեղին հավակնում է 51 թեկնածու։ Նրանք ավելի ակտիվ քարոզչություն էին տանում, քան՝ քաղաքապետի թեկնածուները: Ավագանու տիտղոսին հավանկնողների կեսից ավելի  35 տարեկան չկա:

Ստեփանակերտում  չեն բացառում, որ վաղն ընտրվի աշխարհի ամենաերիտասարդ ավագանիին:

Ավագանու ընտրություն տեղի կունենա 200 համայնքներում :Ավագանու անդամների 1022 մանդատին հավակնում է 1236  թեկնածու:

Back to top button