Հասարակություն
Բաղրամյան պողոտային բոլոր 48 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
Բաղրամյան պողոտայից ոստիկանության կողմից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել, «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը բերման է ենթարկել 48 քաղաքացիների: Տեղում կազմվել են արձանագրություններ, որից հետո բոլորն ազատ են արձակվել»,- ասել է նա։