Քաղաքական

Ուորլիքն առաջարկում է Սարսանգի ջրամբարը համատեղ օգտագործել

Սարսանգի ջրամբարի ջրի համատեղ օգտագործումը կարող է ԼՀՂ և Ադրբեջանի համար գործակցության հիմք հանդիսանալ, Instagram-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հրապարակելով Սարսանգի ջրամբարի նկարը: «Այս նկարը արել եմ 2014-ին, երբ մյուս համանախագահների հետ էի այնտեղ: Մենք պետք է ապահովենք, որ այս ջրամբարը շարունակի անվտանգ մատակարարումը Լեռնային Ղարաբաղի համար: Կարևոր է նաև, որ պատնեշը անվտանգ լինի, և որ հոսանքի ներքևում գտնվող ադրբեջանցիները ստանան իրենց համար անհրաժեշտ ջուրը: Ինչու՞ չեն կարող երկու կողմերը գործակցել, երբ դա փոխադարձ հետաքրքրություն է հանդիսանում: Այս հարցում մենք պատրաստ ենք օգնել», — գրել է Ուոլիքը:

Instagram-ում արված մեկ այլ գրառմամբ նա հիշեցնում է ամերիկյան քաղաքացիական պատերազմում ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի դերը:«Կա՞ արդյոք համարձակ Աբրահամ Լինքոլն Հայաստանում և Ադրբեջանում, ով կբերի խաղաղություն և հաշտություն», — գրել է համանախագահը:

Back to top button