Հասարակություն

Եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ կատարուել են հոգեւոր սպասաւորների նոր նշանակումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառոյցներում եւ Հայոց Եկեղեցու թեմերում:

Հոգեշնորհ Տ. Խորէն վարդապետ Յովհաննիսեանը ծառայութեան է կոչուել Վիրահայոց թեմում: Արժանապատիւ Տ. Գեղարդ քահանայ Ղաբաղեանը, ազատուելով Հնդկաստանի հայոց հոգեւոր հովուութիւնում ստանձնած պարտականութիւններից, ծառայութեան է կոչուել Արմաւիրի թեմում:

Արժանապատիւ Տ. Համբարձում քահանայ Դանիէլեանը, ազատուելով Բանակի հոգեւոր առաջնորդութիւնում ստանձնած պարտականութիւններից, ծառայութեան է կոչուել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատուական համակարգում:

Կատարուել են նաեւ 2015 թ. յուլիսի 26-ին քահանայական ձեռնադրութիւն ստացած քահանաների նշանակումներ:

Արժանապատիւ Տ. Թադէոս քահանայ Թադեւոսեանը ծառայութեան է կոչուել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արժանապատիւ Տ. Թորգոմ քահանայ Վարդանեանը` Վիրահայոց թեմում, Արժանապատիւ Տ. Արշաւիր քահանայ Ասատրեանը` Տաւուշի թեմում, Արժանապատիւ Տ. Պարգեւ քահանայ Զեյնալեանը` Սիւնեաց թեմում, Արժանապատիւ Տ. Կարապետ քահանայ Ղարիբեանն իր հոգեւոր ծառայութիւնը կը բերի Ուկրաինայի հայոց թեմում, իսկ Արժանապատիւ Տ. Աբրահամ քահանայ Մարտիրոսեանը` Գուգարաց թեմում:

Back to top button