Միջազգային

Հայտնի է «նորմանդական քառյակի» հաջորդ հանդիպման վայրն ու օրը

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինային նախագահներն ու Գերմանիայի կանցլերը երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու ակտիվ աշխատանքը «նորմանդական ձեւաչափով»: Տեղեկությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Դա «ներառում է սեպտեմբերի 12-ին Բեռլինում բանակցությունների անցկացում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, նաեւ հոկտեմբերի 2-ին 4 երկրների ղեկավարների անձնական հանդիպում՝ Փարիզում», ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Պուտինը, Օլանդը, Պորոշենկոն ու Մերկելը ողջունել են վերջերս հրադադարի ռեժիմի պահպանումը Ուկրաինայի հարավ-արեւելքում: «Առանձնակի ուշադրություն է դարձվել Մինսկի համաձայնությունների քաղաքական դրույթների իրագործմանը, նախ եւ առաջ Ուկրաինայում սահմանադրական բարեփոխում անցկացնելուն, ներառյալ Դոնբասի տարածաշրջանների հատուկ կարգավիճակի օրենսդրական ձեւակերպումը, ինչպես նաեւ տեղական ընտրությունների կազմակերպմանը եւ համաներման մասին օերնքի ընդունմանը»,-նշել են մամուլի ծառայությունում:

Back to top button