ԿարևորՄիջազգայինՔաղաքական

«Մի՞թե 1915 թվականին որևէ բան չի եղել: Բա ու՞ր են այդ հայերը». նախարար Քոնջանի նոր հայտարարությունը

Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ալի Հայդար Քոնջան, ով ներկայացրել էր իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ` ասելով, որ 1915 թվականին եղել են հայկական կոտորածներ, հանդես է եկել նոր հայտարարությամբ, հայտնում է Ermenihaber- ը։

Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվական կայքի`նախարարը, ում հայտարարությունը թուրքական մամուլում մեծ աղմուկ էր բարձրացրել, իր վերջին հայտարարության մեջ ասել է. «Ես «ցեղասպանություն» արտահայտությունը չեմ օգտագործել: Թուրքիան պետք է առերեսվի անցյալի իրողությունների հետ: Մի՞թե 1915 թվականին որևէ բան չի եղել: Բա ու՞ր են այդ հայերը: Փաստ է, որ սպանություններ են եղել, և դրա անունն էլ կոտորած է: Ցեղասպանություն չեմ ասել , բայց դա կոտորած է»,- ասել է նա:

Կարդացեք նաև

Back to top button