ԿարևորՀասարակություն

Արիության դաս՝ Չայկովսկու դպրոցում

alisagevorgyan

Գիտելիքի ու դպրության օրվա առիթով «Արիության դաս» Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դպրոցի սաներին այսօր արիության դասեր է փոխանցել վառ օրինակներով: Տիկնոջ և ծնողների հետ միասին Սեյրան Օհանյանն այսօր Չայկովսկու անվան դպրոց էր այցելել ոչ  միայն որպես պաշտպանության նախարար, այլև որպես ծնող: Դպրոցական առաջին զանգն այսօր հնչեց նաև նրա փոքրիկ դստեր համար:

 

 

«Շնորհավորում եմ բոլորիս օրվա կապակցությամբ, շատ կարևորում եմ գիտելիքի օրը:  Արիության դասի համար ես ընտրել եմ արիության այն վառ օրինակները, որոնցով ոգևորվելով էլ մենք  պիտի կառուցենք մեր ժողովրդի ապագան»:

Լրագրողների հետ ճեպազրույցում վերջինների խնդրանքով Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև սահմանային վերջին օրերի լարվածությանը: Ըստ նախարարի` վերջին օրերին հակառակորդն օգտագործել է ականանետեր,  դիվերսիոն հետախուզական գործողություններ մի քանի փորձ է արել, որոնք հաջողությամբ կանխվել են հայկական ստորաբաժանումների կողմից:

«Իրավիճակը վերահսկվում է. մեր ժողովուրդը կարող է հանգիստ լինել, որ հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր խնդիրերին տիրապետում է»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության համաձայն աշնանը նախատեսվում  է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հայաստանի պաշտպանության նախարարի ակնկալիքները հանդիպումից:

«Բանակցային գործընթացի շրջանակներում յուրաքանչյուր հանդիպման շնորհիվ ակնկալվում է գոնե տվյալ պահի համար զերծ մնալ բոլոր տիպի կրակոցներից, ոտնձգություններից, խախտումներից»։

Լրագորղների խնդրանքով Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումներին՝ նկատելով, որ դրանց վերաբերյալ որևէ առարկություն չունի:

Back to top button