

Արմավիրի մարզում մի շաբաթից կսկվի բանջարեղենի համատարած բերքահավաքը: Հողի մշակներն այս տարի այնքան էլ չեն դժգոհում ոռոգման ջրից, սակայն համայնքներում դեռ կան հողատարածքներ, որոնք չեն մշակվում ոռոգման ջրի պատճառով:
Վաղարշապատի տարածքի Արտիմետ համայնքը տարածքում հայտնի է կարտոֆիլի մշակությամբ, քիչ չեն եղել նաև հացահատիկի ցանքատարածքները, որոնք այս տարի փոխարինվել են ձմերուկով: Արտիմետում 358,6 հա վարելահողից 196 հեկտարն այս տարի զբաղեցնում է ձմերուկի ցանքատարածքը: Համայնքի ղեկավարի տեղակալ Մանվել Սահակյանը տեղեկացրեց, որ այն ավելացել է ի հաշիվ հացահատիկի ցանքատարածքների:
Աշնանացան ցորենի ցանքը 71 հա է: Նախորդ տարում Արտիմետեւմ 1 հա-ից ստացվել էր 4տ-5տ ցորեն, որը վաճառվել է մեկ կիլոգրամը 130 դրամով: Արտակ Գյոզալյանը ամեն տարի մշակում էր ցորեն ու կարտոֆիլ, սակայն այս տարի հացահատիկը փոխարինել է ձմերուկով՝ այն նկատառումով, որ ձմերուկից ստացված եկամուտն ավելի մեծ է: Ֆերմերն ասաց, որ դաշտից ձմերուկի մեկ կիլոգրամը 60 դրամով մեծածախ վաճառքի դեպքում էլ օգուտ կունենա: Հարակից Առատաշեն գյուղում հիմնականում մշակում են բանջարեղեն՝ լոլիկ, պղպեղ, սոխ, ծաղկակաղամբ, ձմերուկ: Ոռոգման ջրի խնդիր չունեն, բավարար քանակությամբ է մատակարարվում, սակայն կան հողամասեր, որտեղ ցանքատարածքները ջրելուց հետո ջրահեռացման ցանց չկա, ինչ բացասաբար է ազդում բույսի աճի վրա: Հայրապետ Հակոբյանն այս առումով տարիներ շարունակ դժվարությունների առաջ է կանգնած, կամ բույսին քիչ ջուր պետք է տա, կամ էլ լիարժեք ոռոգելու նպատակով պետք է մարգերում ջուրը լճանա, ինչ կարող է հանգեցնել բույսի նեխմանը:
Տարիներ առաջ սավաղատարն այդ տարածքում գործել է, հողերի մասնավորեցումից հետո այն փակվել է և խնդրահարույց դարձել ոռոգման առումով:
Առատաշենում մշակովի հողերի կողքին կա նաև անմշակ տարածություն, որի պատճառը ոռոգման ջրի պակասությունն է:




