
Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովին մասնակցել են հայոց լեզվի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ: Գիտաժողովին ներկա Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանն այսօր Սփյուռքի նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ քննարկման գլխավոր թեման եղել է հայոց լեզվի, մասնավորապես արևմտահայերենի ուսուցումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Քննարկվել է նաեւ արևմտահայերեն գրագրության ծրագիր ստեղծելու գաղափարը:
Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը փոխարկիչ ծրագրերը (www.translator.am, ISMA լեզվային ծառայությունների համացանցային ծրագիր), որոնց նպատակը սփյուռքահայության համար հայոց լեզվի ուսուցման ու հայրենաճանաչության ապահովումն է:
Հանդիպման ժամանակ նշվել է, որ ուծացման վտանգին դիմակայելու համար անհրաժեշտ է կիրառել ժամանակակից հնարավորություններ և տեխնոլոգիաներ, որոնք ընկալելի և ընդունելի լինեն նոր սերնդի համար:




