Հասարակություն

Գարեգին Բ կաթողիկոսը դատապարտել է քրիստոնյաների զանգվածային սպանությունը Լիբիայում

Ապրիլի 20-ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Եթովպիայի պատրիարք և Կաթողիկոս Աբունա Մաթիասին Լիբիայում ծայրահեղականների կողմից եթովպացի քրիստոնյաների սպանության կապակցությամբ:

Վեհափառ Հայրապետը Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից վշտակցություն է հայտնել Նորին Սրբություն Մաթիաս Պատրիարքին և Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին:

«Այս օրերին, երբ մեր ազգը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և կոչ ուղղում միջազգային հանրությանը հաստատուն մնալ աշխարհում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության գործում, խստագույնս դատապարտում ենք մեր քրիստոնյա եղբայրների զանգվածային սպանությունը և հորդորում բարի կամքի տեր բոլոր մարդկանց անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխարգելելու նման հանցագործություններն ու ոճիրները», — ասվում է Հայոց Հայրապետի ցավակցագրում:

Կարդացեք նաև

Back to top button