Հասարակություն

Գարդմանահայության մշակութային ժառանգության պահպանումը՝ տարածաշրջանում հայերի անվտանգ գոյության երաշխիքներից

karenghazaryan
Գարդմանահայության մշակութային ժառանգության պահպանումն ու արժեւորումը տարածաշրջանում հայերի անվտանգ գոյության երաշխիքներից մեկն է: Այս համոզմունքին են Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները:

Գարդմանահայերի հայրենակցական միավորում հասարակական կազմակերպության խորհրդի անդամներն ու Փախստականների համագումարի ներկայացուցիչներն այսօրվա ասուլիսում անդրադարձել են գարդմանահայության մշակութային ժառանգությունը ներկայացնող թանգարան ունենալու անհրաժեշտության խնդրին: Գարդմանահայերի հայրենակցական միավորում հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փախստականների համագումարի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանը տեղեկացրել է, որ իրենք դեռ մեկ տարի առաջ դիմել են նախագահին եւ կառավարությանը՝ ադրբեջանահայությանը վերաբերող պատմության եւ մշակույթի թանգարան ստեղծելու համար:

Համապատասխան հանձնարարականներ տրվել են պատկան մարմիններին, այդ թվում եւ՝ Հայաստանի պատմության թանգարանին, այդուհանդերձ, գործը տեղից չի շարժվել: Գարդմանահայերն ասում են, որ իրենց մոտ կան բավականին նյութեր եւ դրանք կարող են տրամադրել:

Կարդացեք նաև

Back to top button