Հասարակություն

Բարեգործական համարեգ՝ փոքրիկ Մարիային օգնելու համար

sonahakobyan
Ազգային մշակույթը պայքարում է հանուն առողջ մանկության: Ապրիլի 15-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կփոխանցվի ի ծնե ողնաշարի կրծքային հատվածում ողերի դեֆորմացիա ունեցող 4-ամյա փոքրիկին: Բարեգործական համերգի կազմակերպիչներն այսօր ներկայացնելով նախաձեռնության մանրամասները, նշել են, որ փոքրիկի բուժումը պետք է իրականացվի Գերմանիայում, որի համար անհրաժեշտ է 50.000 եվրո գումար: Բարեգործական համերգի կազմակերպմանը միացել են «Նուբար» համույթը, «Տարոնցիներ» ավանդական երգի-պարի համույթը, «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական կազմակերպությունը, «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը, «Վան» ազգագրական համույթը:

 

4-ամյա Մարիա Չոբանյանի մոտ ի ծնե հայտնաբերվել է ողնաշարի կրծքային հատվածում ողերի դեֆորմացիա: Հայաստանյան բժշկությունն անզոր է օգնել փոքրիկին: Նման վիրահատություն կատավում է Գերմանիայում, սակայն գումարը, որն անհրաժեշտ է Մարիայի բուժման համա ծնողները չունեն: Որևէ աջակցություն ստանալու համար փոքրիկի հարազատները մեկ անգամ չէ, որ դիմել են պետական պատկան մարմիններին: Հուսահատված ծնողներին ոչինչ չի մնացել, քան դիմել կամավորներին և բարեգործական կազմակերպություններին: 4-ամյա Մարիայի խնդրի մասին «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական կազմակերպությունը տեղեկացել է ֆեյսբուքյան էջից: Քանի որ բնածին արատը երեխայի կյանքին վտանգ չէր սպառնում, կազմակերպությունը առաջնային զբաղվեց այլ երեխաների առողջական և առավել հրատապ խնդիրներով, ներկայացնելով փոքրիկ Մարիայի պատմությունը, նշեց «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական կազմակերպության անդամ Լուսինե Ներսեսյանը:

Թե ինչպես են արձագանքել փոքրիկի խնդրին պետական կառույցները: Արդյոք որևէ աջակցություն չեն ստացել 4-ամյա Մարիայի ծնողները, բարեգործական համերգի կազմակերպիչները մի քանի վարկյան խուսափում էին պատասխանել «Ռադիոլուրի» հարցին: Կարճատև լռությունից հետո պատասխանեց  «Նուբար» համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը:

«Եթե ծնողները պետական մարմիններից լուրջ օժանդակություն ստանային,  նման բարեգործական ակցիաների կարիքը չէր լինի, կամ գոնե այսքան շատ չէր լինի: Ամեն անգամ ֆեյսբուք մտնելիս, սարսափով փակում եմ: Ամեն վարկյան էջը բացելիս ականատես եմ լինում հիվանդ փոքրիկի կոչի: Եթե պետությունը տեր կանգներ այս երեխաներին, մեր համերգը կլիներ պարզապես համերգ, կծառայեր իր իրական նպատակին, կլիներ զուտ մշակութային արժեք»:

Քանի որ պետական առաջկությունը բացակայում է և փոքրիկի ծնողներն իրենց վերջին հույսը դրել են բարեգործական նախաձեռնության վրա, նախաձեռնության անդամներն էլ իրենց հերթին դիմեցին հասարակությանը՝ միանալու հորդորով:

Նշենք, որ նախնական հավաքվել է 20.000 եվրո գումար, անհրաժեշտ է ևս 30.000 եվրո երեխային Գերմանիայում բուժելու նպատակով:

Կարդացեք նաև

Back to top button