

Պաշտոնական Անկարան արձագանքել է նախօրեին Կիպրոսի օրենսդրի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող փաստաթղթի ընդունմանը: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն այդ որումն անվանել է ոչ մի նշանակություն չունեցող և մեկնաբանության ոչ արժանի: «Կասկած չկա, որ բոլոր նրանք, ովքեր պարզ քաղաքական հաշվարկներ անելով, ամեն առիթով փորձում են շահարկել 1915-ի դեպքերը, ոչ մի արդյունքի չեն հասնելու, ինչպես և չեն հասել մինչև այսօր»:




