Հասարակություն

Կործանված ինքնաթիռում հայեր չկան.Տիգրան Բալայան

Ֆրանսիայի  հարավում կործանված A320 օդանավում հայերի կամ  ՀՀ քաղաքացիների առկայության մասին այս պահի դրությամբ տեղեկություններ չկան: Այս մասին  Tert.am-ին հայտնեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ով  ավելի վաղ  հայտնել էր, որ Ֆրանսիայում  ՀՀ դեսպանատունն աշխատում է  այս ուղղությամբ:

Հիշեցնենք, որ  Ֆրանսիայի հարավում` Վերին Պրովանսում օդային աղետից զոհվել է 150 մարդ, մոտ 70-ը` գերմանացիներ, մոտ քսանը` երեխաներ:

Կարդացեք նաև

Back to top button