

Մարտի 24-ը տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում վիճակը հուսադրող է, և ցուցանիշները սկսած 2006թ-ից տարեցտարի բարելավվում են: «2014թ-ին յուրաքանչյուր 100 000 բնակչին բաժին է ընկնում 34 դեպք, այսինքն` 7%»: Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը նշում է, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք: Ի դեպ, մասնագետը նշում է, որ միգրանտները ռիսկի խումբ են տուբերկուլյոզի համար, և 2014թ-ի նոր դեպքերի մոտ 20%-ը կազմում են միգրանտների շրջանում արձանագրված դեպքերը: Հիվանադությունը ի հայտ է գալիս հիմնականում 20-25 տարեկանից մինչև 54 տարեկանների շրջանում է: 2014 թ տուբերկուլյոզի հետևանքով մահացել է 50 մարդ, որից 37-ը ստացիոնոր բուժում ստանալու ժամանակ: Ի դեպ, տուբերկոլյոզի բուժումը Հայաստանում իրականացվում է անվճար:
Մարդկանց մոտ կա թյուր կարծիք, թե տուբերկուլյոզը անբուժելի հիվանդություն է, չբուժված հարբուխը կամ գրիպը կարող է վերածվել տուբերկուլյոզի: Սակայն բժիշկները հավաստիացնում են, եթե հիվանդը վաղ շրջանում է դիմում բժշկի ու կատարվում է ճիշտ ախտորոշում, ապա հիվանդությունը 80 տոկոսով բուժվում է : Տուբերկուլյոզը, իհարկե, սոցիալական հիվանդություն է, բայց սխալ է այն միանշանակ համարել սոցիալապես անապահով խավերի հիվանդություն, նրանով կարող է վարակվել ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից և սոցիալական վիճակից: Եթե անձը նկատում է հետևյալ նշաները, այն է՝ երկարատև հազը, խորխարտադրությունը, քրտնարտադրությունը, քաշի նվազումը, դիմադրողականության անկումը, ապա պետք է շտապ դիմի պոլիկլինիկա կամ մասնագիտացված հիվանդանոց: Եթե հաստատվում է, սկսում է տուբերկուլյոզային դեղամիջոցներով բուժումը: Եթե վարակիչ է և վտանգ է ներկայացնում, ապա հոսպիտալացվում է, իսկ հոսպիտալացվում է մոտ 99%-ը։ Հիվանդանոցում պահվում են մինչև ոչ վարակիչ դառնալը, ապա շարունակում են իրենց ամբուլատոր բուժումը:
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ»-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը, նշում է, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք: Տուբերկուլյոզն ի հայտ է գալիս հիմնականում 20-25 տարեկանից մինչև 54 տարեկանների շրջանում: 2014 թ տուբերկուլյոզի հետևանքով մահացել է 50 մարդ, որից 37-ը ստացիոնար բուժում ստանալու ռիսկային մարզերն էլ համարվում են Արմավիր, Արարատի, Շիրակի մարզերը և Երևան քաղաքը:
Արմեն Հայրապետյանը նշում է նաև, որ միգրանտները ռիսկի խումբ են տուբերկուլյոզի համար և 2014թ-ի նոր դեպքերի մոտ 20%-ը միգրանտների շրջանում արձանագրված տուբերկուլյոզի դեպքերն են: Մեկնելով արտագնա աշխատանքի՝ նրանք վարակվում և արդեն միջին ծանրության կամ ծանր վիճակով վերադառնում են Հայաստան արդեն գերդեղակայուն տուբերկուլյոզով կամ համակցված ՄԻԱՎ-ով կամ հեպատիտ C-ով:
Արմեն Հայրապետյանը սակայն նշում է, որ մարդիկ մինչ օրս էլ շրջապատից թաքցնում են իրենց հիվանդությունը, չեն դիմում բժշկի, ամաչում են, բայց պետք է նրանք ձերբազատվեն այդ կարծրատիպերից ու առանց ամաչելու դիմեն բժշկի, քանի որ հիվանդությունը վարակիչ է ու շրջապատի համար վտանգ է ներկայացնում:
ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյան էլ, անդրադառնալով երեխաների շրջանում ի հայտ եկող այդ հիվանդությունը, ասում է, որ երեխաները հիմնակում վարակվում են ծնողներից: «Նախարարությունը դեպքերը կանխելու համար ծրագրեր է իրականացնելու»:
Անդրադառնալով տարածված տեսակետներին, որ քրեակատարողական հիմնարկներում և Զինված ուժերում ամենից շատ տուբերկուլյոզով հիվանդներ են, Արմեն Հայրապետյանը Ռադիլուրի հետ զրույցում նշեց, որ այս կարծրատիպը պետք է վերացնել, քրեակատարողական համակարգում ու բանակում վեց ամիսը մեկ ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել դեպքը և կանխել տարածումն ու զարգացումը: Այսօր ՔԿՀ-ներում բավական բարվոք վիճակ է՝ համեմատած նախորդ տարիների հետ, և 2014թ-ին դատապարտյալների հիվանդանոցում բուժվել է 26 հիվանդ:
Ի դեպ, տուբերկուլյոզի բուժումն իրականացվում անվճար, անգամ այն անձանց համար ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, բայց այդ պահին գտնվում են Հայաստանում:




