

Հայ բռնցքամարտկները կմասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին։ Որոշումն ընդունել է բռնցքամարտի ֆեդերացիան 70 կողմ, 2 դեմ ձայնով։
Ֆեդերացիայի 7- րդ համագումարում նախագահ Արթուր Գևորգյանը նշել է, որ մարտի 18-ին մեկնարկելիք Հայաստանի առաջնությունից հետո կորոշվի, թե որ մարզիկները կներկայացնեն մեր երկիրը: Այնուհետև մարզային ֆեդերացիաները և հիմնական մարզադպրոցները հաշվետվության տեսքով ներկայացրեցին 2014թ. իրենց կատարած աշխատանքները :
Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ նկատել է, որ Հայաստանում մեծացել է բռնցքամարտով զբաղվողների և հետաքրքրվողների թիվը՝ ընդգծելով, որ կան մարզադպրոցներ, որտեղ նույնիսկ հերթեր են գոյանում:




