
«Հայաստանի բարձր լեռնային ուսումնավարժարանում մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների վարժանքները մոտ 400 զինծառայողների մասնակցությամբ»,- հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:
Մեկ ամիս շարունակվելիք զորավարժություններին մասնակցում են նաև «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Գրադ» համակարգեր, հետախուզության ժամանակակից անօդաչու սարքեր:
Ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները հատուկ վարժանքներ են իրականացնում նաև Հայաստանի պաշտպանության նախարարության «Փամբակ» վարժարանում: Մասնակցում են ավելի քան 300 հետախույզներ:




