Հասարակություն

Ավտոբուսները վերելակներով կահավորելու ծրագիրը շարունակական է լինելու

aidaavetisyanannanazaryan
Հաշմանդամների և բնակչության  սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով  Երևանի քաղաքապետարանը  2014 թվականի ծրագրերի շրջանակներում  քաղաքային բյուջեից  հատկացրել է  30 միլիոն  դրամ 10 քաղաքային  ավտոբուս  վերելակներով կահավորելու համար: Պատվիրված հատուկ վերելակները նախորդ տարեվերջին ներկրվել են Երևան:  Վերելակներով  կահավորված ավտոբուսների ամբողջական շահագործումից  առաջ հաշվի են առնվել  հատուկ կարիքներ ունեցող անձանց կարծիքներն ու առաջարկությունները: Թվով 5 երթուղիները, ինչպես նաև սպասարկման ժամային գոտիները համաձայնեցվել են հասարակական կազմակերպությունների հետ: Այս ծրագիրը կունենա իր շարունակությունը, ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

«2014 թվականին  ներկրել ենք 10 վերելակներ, որոնք տեղադրված են ավտոբուսներում: 2015 թվականին ևս 10 վերելակ կունենանք: Դրա համար քաղաքապետի կողմից հաստատվել է բյուջեով  նախատեսված համապատասխան գումարը: Բնականաբար, արդեն տարբեր երթուղիների վրա կտեղադրվեն  կամ այդ երթուղիներում քանակությունը կշատանա, որպեսզի միջակայքը ավելի փոքր լինի հաշմանդամները կարողանան օգտվել»:

Կարդացեք նաև

Back to top button