
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Փետրվարի 20-ը ԼՂՀ տոնացույցում ամրագրված է որպես Արցախի Վերածննդի օր: 1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերում գումարվեց ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց ԼՂԻՄԸ Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ փոխանցելու վերաբերյալ պատմական որոշումը: Այդ որոշմամբ երկու խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդներին խնդրվում էր լուծել հարցը և այդ կապակցությամբ միջնորդել միութենական իշխանության առջև:




