Հասարակություն

Կանադահայ դպրոցականը իր ստեղծած դիալեզի սարքով կարող է հեղափոխություն առաջացնել առողջապահության ոլորտում

Կանադահայ 17­ ամյա Աննա Փողհարյանը հայտնվել է այդ երկրի հասարակության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աննան, որ սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկում, կարողացել է դիալիզի նոր ապարատ ստեղծել, որը կարող է համարվել հեղափոխություն առողջապահության ոլորտում: Ինչպես հաղորդում է «CBC»­-ը, տեւական ժամանակ ուսումնասիրելով դիալիզի ապարատների աշխատանքն ու տեխնիկական հագեցվածությունը, Աննան կարողացել է դիալիզի ապարատի նոր նախատիպ ստեղծել:

Դիալիզի ապարատներն արժեն մոտավորապես 30.000 դոլար: Աննայի ստեղծած սարքավորումն արժե 500 դոլար: Ավելի մատչելի է, հարմարավետ, եւ մարդիկ այն կարող են գնել եւ օգտագործել նաեւ տանը: Դիալիզը բժշկական գործընթաց է, որի ընթացքում մաքրվում է հիվանդների արյունը:

Դիալիզի հիմնականում ենթարկվում են այն մարդիկ, ովքեր ունեն երիկամի խնդիր: Այդ գործընթացը պետք է կիրառել շաբաթական մի քանի անգամ: Փողհարյանը հայտարարել է, որ նա ցանկանում է իր գյուտով ավելի զարգացնել դիալիզի գործընթացը, որպեսզի այն հիվանդների համար շատ ցավոտ չինի: «Դիալիզի գործընթացը բավական մեծ էներգիա է խլում հիվանդներից: Դիալիզից հետո նրանք շատ հոգնած տեսք են ունենում: Այս նոր սարքով հիվանդը անհրաժեշտություն չունի շաբաթական երեք անգամ գալ հիվանդանոց: Շատերը շարժունակության խնդիր ունեն, եւ տանից հիվանդանոց ճանապարհը կրկնակի բարդ է նրանց համար»,­ ասել է Աննան:

Կարդացեք նաև

Back to top button