Վիկ Դարչինյանը 40-րդ անգամ հաղթանակ է տարել
Շաբաթը հաղթական էր Վիկ Դարչինյանի համար Մեքսիկական Չետումալեում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակը հայազգի բռնցքամարտիկը մրցեց Մեքսիկան ներկայացնող Խուան Խիմենեսի հետ: Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանի հետ նախապատրաստությունը կարծես լավ էր անդրադարձել Վիկի վրա և «կատաղի ցուլը» ցուցադրեց իր լավագույն տարիների մենամարտը: Հենց մեկնարկից երկու բռնցքամարտիկներն էլ շատ ակտիվ էին, բայց ի տարբերություն Խիմենեսի՝ Վիկի հավածներն ավելի նպատակային ու դիպուկ էին:
6-րդ ռաունդից սկսած հայ բռնցքամարտիկի առավելությունը ակնառու էր: 7-րդ ռաունդում մեքսիկացի բռնցքամարտիկին նույնիսկ բժշկական օգնություն ցուցաբերեցին, իսկ ահա 9-րդ ռաունդը Խիմենեսի համար վերջինը եղավ:Արդյունքում գրանցվեց տեխնիկական նոկաուտ՝ հօգուտ Վիկ Դարչինյանի: Սա 39 ամյա մեր հայրենկցի 40-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Հիշեցնենք, որ Վիկ Դարչնյանը արդեն տեղափոխվել է 2-րդ թեթևագույն քաշային կարգ և այսուհետ հանդես կգա հենց այս քաշային կարգում: