ԿարևորՔաղաքական

«Մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է».Գագիկ Ծառուկյան

arminegevorgyan

Այսօր մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների համաժողովը: Համաժողովին ներկայացված են տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում` ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը, Առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը և այլք:


«Երկրին դժվարին այս իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է նոր իշխանություն, որը բաղկացած կլինի նոր և կրթված դեմքերից»: Այս մասին ոչիշխանականների համաժողովի ժամանակ ելույթում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վեջինս նշեց, որ չի ուզում մի կուսակցությունը փոխարինենք մյուսով, այլ ուզում է, որ կրթված մարդիկ չհեռանան Հայաստանից: Ծառուկյանը` հորդորեց սփյուռքում ապրող կրթված ու բանիմաց հայրենակիցներին վերադառնալ Հայաստան, խոստանալով, աջակցել նրանց ծրագրերի իրականացմանը: «Եթե իշխանությունները մերժում են մեր պահանջները, ապա ժողովուրդը պատրաստ է պարտադրել արտահերթ ընտրություններ»: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ քառյակի ներկայացված 12 կետերը չեն ներառում բոլոր այն խնդիրները, որ կան երկրում, բայց դրանց կատարումը անհրաժեշտություն է նման ծանր իրավիճակում գտնվող երկրի համար:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրված խորհրդաժողովում մասնակիցներին շնորհակալություն հայտնեց, որ անտարբեր չեղան: Նա դատապարտեց չեզոք դիտորդի կեցվածքը՝ կոչ անելով չհոգնել, չհիասթափվել՝ անտարբերության պատնեշը կոտրելու գործում: «Կոտրեք հասարակության մեջ տիրող անտարբերությունն ու հուսալքությունը, որին պետք է հասնենք պայքարելով՝ մինչեւ հաղթանակ»:

Անդրադառնալով Համազգային շտաբերի աշխատանքներին՝ նա ասաց, որ իրենց առջեւ խնդիր են դրել, որ մարդկանց չթողնեն մենակ, հենվեն միլիոնավոր քաղաքացիների ցանկությունների վրա: Վերջինիս խոսքով՝ ստեղծվող շտաբների միջոցով տիրապետում են հասարակության տրամադրվածություններին և գիտեն, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման եզրին:

«Մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է, իրոք: Գյումրիում տեղի ունեցած դեպքը, սահմանային լարվածությունը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունությունը պետք է հուշեր իշխանություներին, որ հզոր պոռթկումների շեմին է կանգնած հասարակությունը: Մեկ անզգույշ քայլը, նույնիսկ բառը քաղաքացիներին կհանի փողոց: Դա կարող է լինել անկառավարելի հզոր ալիք: Հետևաբար մենք շարժվում ենք առաջ՝ երկրի հանդեպ պատասխանատվության հստակ գիտակցումով: Մեր լեցուն փողոցների եւ հրապարակների միջոցով ստիպելու ենք գործող իշխանությանը վերջապես զգալ պատասխանատվության իր բաժինը»:

Ծառուկյանը նշեց, որ այս մարտավարությունը կշարունակվի այնքան, քանի դեռ նոր ընտրությունների արդյունքում չի ձևավորվել ժողովրդի իրական մանդատով օժտված նոր իշխանություն:

ՍԴՀԿ-ի հիմնավոր կարծիքով՝ «դեպի անդունդը գահավիժող մեր պետության փրկության միակ միջոցը գործող իշխանության հեռացումն է»,–այս մասին հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացվող «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ այսօր իշխանափոխության ճիշտ ժամանակն է:

ՀԱԿ ներկայացուցիչի խոսքով՝ որքան Սերժ Սարգսյանը հայտարարում է «Առաջ Հայաստան», այնքան ավելի արագ է երկիրը գահավիժում ներքև:
«Գործող իշխանությունների հեռանալը պարտադիր պայման է երկիրը դուրս բերելու ստեղծված բարդ իրավիճակից: Իշխանության համար ժամանակը սպառվել է»,–ընդգծեց Լյուդմիլա Սարգսյանը: Իսկ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց, որ իշխանությունները պետք է հրաժարվեն Սահմանադրական բարեփոխումներից և պատրաստակամություն հայտնեն բարեփոխված Ընտրական օրենսգրքով գնալ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների: Նրա խոսքով` իշխանությունները «Առաջ Հայաստանը» պետք է դնեն մի կողմ ու արտահերթ ընտրությունների հարցը պետք է լուծեն հնարավորինս արագ և համաժողովրդական շարժման առաքելությունը հենց դա պետք է լինի:

«Բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատու են երկրում առկա բոլոր ձախողումների համար, այսօր բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում Հայաստանում: Իսկ այն անձը, ով ամենից շատն է պատասխանատու երկրի ձախողումների համար, Քիմ Քարդաշյանի օրինակին հետևելով, սելֆիներ է անում Բարաք Օբամայի հետ»,- Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովի իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ իշխանությունները պատասխանատու են ոչ միայն ներքին և արտաքին քաղաքական ոլորտներում ձախողումների համար, այլև, որ մեր երկրի ճակատին դաջվել է ֆորպոստի կնիքը և Հայաստանի հետ խոսում են իբրև ֆորպոստի հետ:

Նաիրա Զոհրաբյանը ազնիվ չի համարում, որ որոշ քաղաքական ուժեր պաշտպանում են Սահմանադրական բարեփոխումների «բլեֆը»: «Իրենք Մելիք Ադամյանը հռչակել են Քրիստոսի դուռ հենց դրանով մատնում են, թե որն է սահմանադրական փոփոխություններ կատարելու իրենց նպատակը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ եթե իշխանությունները հարգում են Սահմանադրությունը, ապա այդ ճանապարհով չէ, որ պետք է գնան: «Իսկ այն ուժերը, որոնք սատարում են այդ բարեփոխումներին, ապա նրանք զբաղված են բացահայտ դեմագոգիայով, որովհետև այդ ավանտյուրայի միակ նպատակն այն է, որ ևս տասը տարով հետաձգեն իրենց իշխանությունը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորն ասաց, որ այստեղ պետք է խոսել բաց բոլոր խնդիրների մասին: «Ինչի՞ մասին կարելի է խոսել, երբ ուղղակիորեն խուճապի մատնվեց հանրապետությունը դոլար-դրամ քառուղիներում, և իշխանությունը պարալիզացված է: Այդ ժամանակ միայն մեկ բան հնչեց, որ օրենքով գողին զրկել են տիտղոսից: Դա էր մեր պատասխանը»,- ասաց նա:
Իսկ սահմանադրական փոփոխությունների մասին Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ցանկանում են ևս 10 տարի երկարաձգել իրենց իշխանությունը:

Կարդացեք նաև

Back to top button