ԿարևորՔաղաքական

Ռազմական ինստիտուտից 30 աշխատակից կազատվի. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ — կառավարություն հարցուպատասխանի ժամանակ

lusinevasilyan
ԱԺ — կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից պարզաբանումներ է խնդրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում օրերս տեղի ունեցած սպանության մասին :  Տարիներ առաջ Բուդապեշտում հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գույժը ցնցեց բոլորիս,  օրեր առաջ նման դեպք տեղի ուենցավ մեր ռազմական հաստատություններից  մեկում ՝ նշել է Բիշարնանն ու նախարարից պարզաբանումներ խնդրել:

Նախարարը հիշեցրել   է, որ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, ծառայակիցներից 4-ին մեղադրանք է առաջադրվել: Նաև անց է կացվել ծառայական քննություն, որի ընթացքում, ըստ Սեյրան Օհանյանի,  բացահայտվել են ռազական ինստիտուտի ղեկավար կազմի կողմից թույլ տրված խախտումներ ու բացթողոումներ: Դեպքին  նախորդել են վիճաբանությունն ու  ծեծկռտուքը, հաստատվել  է ոգելից խմիչքի օգտագործման փաստը,  թույլ վերահսկողություն է իրականցվել՝ ասել է Սեյրան Օհանյանը: Նախարարը խոսել է նաև կադրային փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ ակադեմիայի մոտ 30 աշխատակից կազատվի աշխատանքից:

«Ինստիտուտի պետն ազատվել է պաշտոնից: Երեք տեղակալները, զորքերի համալրման, ծառայության և դաստիարակչական աշխատանքների համար պատասխանատու բաժանմունքների պետերը ևս կազատվեն: Ընդհանուր առմամբ՝ մոտ 30 հոգի: Նրանց մի մասը կհեռացվեն զինված ուժերից, մի մասը ցածր պաշտոնների կնշանակվեն կամ կտեղափոխվեն»:

Կարդացեք նաև

Back to top button