

Գյումրիում 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված ոճրագործության վերաբերյալ այսօր իր մեկնաբանություններ է ներկայացրել «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, ով նշել է, որ պետք է պարզել կատարված սպանության շարժառիթները: Քանի որ Պերմյակովը, լինելով խարիզմատիկ եկեղեցու հետևորդ, կարող է հոգեկան շեղումներ ունենալ և լինելով կրոնական էքստազի մեջ՝ կատարել ամեն ինչ, նույնիսկ այսպիսի սպանություն: Սակայն դեպքը վերագրել կրոնական շարժառիթներից կատարված, անիմաստ է համարել Ամարյանը:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս սահմանապահ Վալերի Պերմյակովի ծնողները, խարիզմատիկ եկեղեցու՝«Հավատ, հույս, սեր» հովիվներ են: Ըստ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի՝ «Հիսուսի փրկություն» կոչվող վերադաս եկեղեցին էլ գտնվում է հենց Չիտա քաղաքում: Այս եկեղեցու հետևորդները հունվարի 3-ից մինչև 23-ը Սուրբ Դանիելին նվիրված պահք են պահում, իսկ այդ ժամանակահատվածում էլ կատարվել է ոճրագործությունը: Ամարյանի խոսքով՝ իրավապահ մարմինները պետք ուշադրություն դարձնեն մի քանի հանգամանքի վրա:
Խարիզմատիկ եկեղեցու հետևորդները, ըստ Ամարյանի, երկար ժամանակ ծառայելով եկեղեցում, կարող են ստանալ նաև հոգեկան շեղումներ և լինելով կրոնական էքստազի մեջ, ունակ են կատարել ամեն ինչ, նույնիսկ այսպիսի սպանություն, սակայն կատարվածին ճիշտ բնութագիր տալու համար պետք է լինեն համապատասխան մասնագետներ: Սակայն դեպքերը վերագրել կրոնական շարժառիթներից բխած, Ամարյանը սխալ է համարում, քանի որ կատարվածը սպանություն է և հենց այդպես էլ պետք է այն դիտարկել:
Ամարյանի խոսքով՝ դեպքերից հետո լարվածություն նկատվեց ոչ թե անձի, այլ Ռուսաստանի դեմ՝ անտեսելով կրոնականը: Իսկ այս շարաժռիթով կատարված հանցագործությունը Ամարյանի ձևակերպմամբ ձեռնտու է շատերին:




