
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ երկրների Ասամբլեան պաշտոնանկ է արել դատախազ Քարիմ Խանին՝ սեռական ոտնձգության մեղադրանքների պատճառով:
Ըստ Reuters գործակալության՝ Հաագայի դատարանի 125 անդամ պետություններից 82-ը կողմ են քվեարկել դատախազին պաշտոնից հեռացնելուն:
Որոշումը կայացվել է դատարանի կրտսեր աշխատակցի կողմից ներկայացված բողոքի և դրան հաջորդած կարգապահական քննությունների արդյունքում:
Քարիմ Խանը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները: Նրա փաստաբանները Ասամբլեայի այս որոշումը որակել են որպես անօրինական և ընթացակարգային խախտումներով լի քայլ:




