
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառայության ղեկավար Լևան Մաիսուրաձեի հետ հայտնում են դեսպանությունից։
Քննարկվել են ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումներին և դրանք հնարավորինս կանխելու ճանապարհներին։




