ԿարևորՀասարակություն

Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվել է, նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Դավիթ Ղազինյանը կալանավորվել էր 2 ամսով։  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ն, կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել էին ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Դավիթ Ղազինյանը հայտարարել էր՝ որևէ մեկին կաշառք չի տվել, չի ընդունում մեղադրանքը։

Կարդացեք նաև

Back to top button